Դիետան ճարպակալման ծանր ձեւերի պատճառներից է

22:46   25 նոյեմբերի, 2016

Հաջող դիետայից հետո ավելորդ քաշի վերականգնման մեղավորներն աղիների բակտերիաներն են (միկրոբիոմ): Այս մասին հայտնել են իսրայելական Վեյցմանի ինստիտուտի գիտնականները: Էրան Էլինավայի ղեկավարությամբ անցկացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Մասնագետները գիտափորձի ընթացքում մկներին մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սնունդ են տվել, ինչի արդյունքում կրծողների մարմնի զանգվածն ավելացել է, այնուհետեւ սովորական դիետայի սննդակարգով կերակրել, որը նպաստել է քաշի նվազմանը: Դրանից հետո ցիկլը կրկնվել է:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են միկրոբի՝ աղիներում բնակվող միկրոօրգանիզմների գենոմի ամբողջության փոփոխություններին:

Պարզվել է, որ քաշ կորցնելուց հետո կենդանիներն ավելի հակված են եղել արագորեն վերականգնել մարմնի զանգվածը: Ընդ որում, ճարպակալման յուրաքանչյուր ցիկլն ավելի ու ավելի բարդ է եղել:

Գիտականները պարզել են, որ առաջին իսկ ճարպակալումից հետո միկրոբիոմն անդառնալի փոփոխությունների է ենթարկվել եւ հետագայում կայուն մնացել, այսինքն՝ դիետան, ըստ էության, բակտերիաների կազմը չի փոխվել:

Հոդվածում նշվում է, որ հետազոտության արդյունքները կօգնեն պարզել մարդկանց նորմալ քաշի վերականգնման մեխանիզմները: Բայց դրա համար նոր հետազոտություններ են անհրաժեշտ, քանի որ միկրոբիոմը շտկելուն եւ կրկնվող ճարպակալման բուժմանը նպաստող դեղամիջոցներ դեռեւս չկան:



© NEWS.am Medicine