«Խելացի գուլպաները» շաքարախտով հիվանդների մոտ ախտորոշում են բորբոքումը

21:30   28 նոյեմբերի, 2016

Siren Care բժշկական ստարտափը նոր գուլպաներ է մշակել շաքարախտով հիվանդների համար, որոնք ջերմաստիճանի հաղորդիչների շնորհիվ կարող են տարբերակել մարմնում բորբոքման առկայությունը։

1-ին եւ 2-ւդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների մոտ ոտնաթաթի բորբոքում եւ այտուց է լինում, ինչը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել, ընդհուպ՝ ամպուտացիայի, եթե խնդիրը վաղ փուլում չախտորոշվի։ Siren Care գուլպաների մեջ ներդրված հաղորդիչները ֆիքսում են մարմնի ջերմաստիճանը եւ օգնում պարզել, թե որտեղ է բորբոքումը։ Հավաքված ամբողջ ինֆորմացիան ուղարկվում է սմարթֆոնի  վրա։

Գուլպաներն աշխատում են մարտկոցով, որի լիցքը բավականացնում է կես տարվա անընդմեջ աշխատանքի համար, այնպես որ կրելու ժամանակ այն լիցքավորելու կարիք չկա։ Մշակող ընկերության կայքում կարելի է գուլպաների նախնական պատվեր տալ, իսկ ազատ վաճառքում դրանք կհայտնվեն 2017-ի գարնանը։

Ապագայում գուլպաների հեղինակները պլանավորում են դրանց վրա նաեւ այլ հաղորդիչներ դնել, այդ թվում՝ հեղուկի մակարդակը եւ զարկերակային ճնշումը վերահսկող հաղորդիչներ։



© NEWS.am Medicine