Արհեստական ինտելեկտը կօգնի վաղ փուլերում հայտնաբերել տեսողության շաքարախտային կորուստը

23:49   30 նոյեմբերի, 2016

Google-ի մշակած արհեստական ինտելեկտի խորը ուսուցման (deep learning) ալգորիթմը կօգնի բժիշկներին վաղ փուլերում հայտնաբերել շաքարախտային ռետինոպատիան՝ տեսողության կորուստը, գրում է Engadget-ը:

Տեխնոլոգիան հատկապես կարեւոր է զարգացող երկրների համար, որտեղ հիվանդները հնարավորություն չունեն ժամանակին դիմել մասնագետներին:

Շաքարախտը ամենալուրջ հիվանդություններից է: Այն կարող է բազմաթիվ բարդությունների, այդ թվում ռետինոպատիայի՝ տեսողության կորստի բերել: Ամբողջ աշխարհում 415 մլն շաքարախտով հիվանդի սպառնում է այդ բարդացումը: Ռետինոպատիայի ժամանակակից ախտորոշման համար Google-ը որոշել է օգտագործել ԱԻ-ի խորը ուսուցման (deep learning)  ալգորիթմները՝ հնարավորություն տալով հիվանդին ինքնուրույն հայտնաբերել ռետինոպատիան վաղ փուլում:

Կորպորացիան մի քանի տարի է ծախսել՝ աչքի հատակի 128 հազար պատկերներից կազմված բազա հավաքելու համար: Այս բազայի հիման վրա ալգորիթմը սովորել է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: Թեստավորման արդյուքում 12 հազար պատկերների համար ալգորիթմը լավագույն ակնաբույժների պես ճիշտ ախտորոշել է հիվանդությունը:

Google-ը պլանավորում է ընդլայնել համակարգի ֆունկցիոնալությունը՝ համալրելով այն 3D պատկերների հիման վրա ախտորոշման հնարավորությամբ:

 



© NEWS.am Medicine