Ամեն օր ասպիրին խմելու օգուտն ավելի շատ է, քան վնասը

12:54   1 դեկտեմբերի, 2016

Ասպիրինի ամենօրյա ընդունման առավելությունները գերազանցում են թերություններին, ինչպիսին է, օրինակ, ստամոքսի հնարավոր արյունահոսությունը: Այս մասին հայտնել են Քարդիֆի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրելով օրգանիզմի վրա ասպիրինի ազդեցության վերաբերյալ գրականությունը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ չնայած այս դեղամիջոցի ամենօրյա ընդունումը 50 տոկոսով մեծացնում է ստամոքսի արյունահոսության հավանականությունը, ոչ մի համոզիչ ապացույց չկա, որ այդ արյունահոսությունները մահացու վտանգ են ներկայացնում: Դրա փոխարեն, ամեն օր ասպիրին օգտագործող մարդկանց շրջանում մոտ 20-30 տոկոսով նվազում է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակներն ապացուցել են, որ ասպիրինի ընդունումը չի մեծացնում ստամոքսի արյունահոսության հետեւանքով մահվան սպառնալիքը, բայց հենց այս վտանգն է բժիշկներից շատերին ետ պահել հիվանդներին տվյալ դեղամիջոցի նշանակումից: Հետազոտողներն ընդգծում են, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը օգտակար է հատկապես տարեց մարդկանց, քանի որ նրանց մոտ նվազեցնում է սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հաշմանդամության մակարդակը:

Գիտնականները հիշեցրել են, որ այսօր հատկապես այս հիվանդություններն են մահացության եւ հաշմանդամության առաջատար պատճառները:

Վերջերս իրականացված հետազոտությունները եւս ցույց են տվել, որ ասպիրինի փոքր չափաքանակը, որոնք քաղցկեղով հիվանդները ստանում քիմիաթերապիայի եւ/կամ ճառագայթման հետ, մեծացնում է բուժման արդյունավետությունը եւ 15 տոկոսով նվազեցնում աղիքի ուռուցք ունեցող հիվանդների մահվան հավանականությունը:

Քարդիֆի համալսարանի գիտնականների կատարած՝ գիտության տնօրինած ռանդոմիզիրովային հետազոտությունների մեծամասնության մեթաանալիզը առավել համոզիչ ապացույց է, որ ասպիրինի ընդունման օգուտը գերազանցում է վտանգներին:

Հետազոտության մասին հայտնում է Public Library of Science ամսագիրը:



© NEWS.am Medicine