Հալյուցինագեն սնկերն օգնում են դեպրեսիայի ժամանակ

22:19   3 դեկտեմբերի, 2016

Հալյուցինագեն սնկերից արտազատվող պսիլոցիբինը քաղցկեղով հիվանդներին օգնում է ազատվել տագնապից եւ դեպրեսիայից: Սա պարզել են Նյու Յորքի համալսարանի եւ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Նյու Յորքի համալսարանի հետազոտությանը մասնակցել են զարգացող քաղցկեղով 29 հիվանդներ, որոնց երկու խմբի են բաժանել: Առաջին խումբը ստացել է մարմնի զանգվածի մեկ կիլոգրամի դիմաց 0,3 մգ փսիխոդելիկ պսիլոցիբինի չափաքանակ, մյուսին նիկոտինաթթու են տվել: Յոթ ամիս հետո խմբերը տեղերը փոխել են: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ փսիխոդելիկը մինչեւ 8 ամիս ժամանակահատվածում կարողացել է նվազեցնել դեպրեսիայի եւ տագնապի ախտանշանների ծանրությունը, ինչն իր հերթին նվազեցնում է ինքնասպանության հավանականությունը:

Մեկ այլ հետազոտությամբ գիտնականները զննել են 51 տոկոսին: Փորձի մասնակիցներին կրկին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի անդամները 5 շաբաթ շարունակ ստացել են պսիլոցիբինի ներգործող չափաքանակներ, իսկ երկրորդի անդամները՝ շատ փոքր չափաքանակներ: Արդյունքները նման էին Նյու Յորքի համալսարանի գիտնականների ստացած արդյունքներին:

Պսիլոցիբին է պարունակվում Psilocybe կարգի սնկերում: Այն սերոտոնինին նման կառուցվածք ունի. նյարդամեդիատորներից մեկը, որի օգնությամբ տեղի է ունենում նյարդերի միջեւ խթանի փոխանցումը: Այս նյութն ընդունակ է այն ընդունող մարդկանց մոտ հարուցելու անդրշիրիմյան ուժերի հետ կապ հաստատելու զգացողություն:



© NEWS.am Medicine