Կոմիքսների հերոսին նմանվելու համար տղամարդը կտրել է քիթը (ֆոտո)

23:47   8 դեկտեմբերի, 2016

Հենրի Ռոդրիգեսի արտաքինը ծանր վնասվածքների կամ այրվածքների հետեւանք չէ։ Վենեսուելայի Կարակասի բնակիչը 50 000 դոլար է ծախսել բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Marvel ստուդիայի կոմիքսների հերոսներից մեկին։ Խոսքը Կարմիր գանգ անունով պերսոնաժի մասին է, որը մարտնչում էր Կապիտան Ամերիկայի դեմ։

Կարմիր գանգը առաջին անգամ հայտնվել է կոմիքսներում 1947-ին, որպես Կապիտան Ամերիկայի նացիստ հակառակորդներից մեկը։ Սուպերչարագործը նաեւ հայտնվել էր 2011-ին «Առաջին վրիժառու» ֆիլմում։

Մասնավորապես Հենրին իր ճակատի մասում ենթամաշկային իմպլանտներ էր տեղադրել, կտրել քթի մի մասն ու աչքերի վրա դաջվածք արել։ 38-ամյա տղամարդը խնդրում է իրեն Կարմիր գանգ անվանել։ Նա իր դեմքը ծածկել է կարմիր ու սեւ դաջվածքներով։ Եւ պնդում է, որ մտադիր չէ ձեռքբերվածով սահմանափակվել ու պարտադիր շարունակելու է ձեւափոխել մարմինը։

Չնայած սարսափելի տեսքին՝ Հենրին մնում է սիրող ամուսին ու հոգատար հայր իր երեք տարեկան որդու՝ Ահարոնի համար։ Լուսանկարներից ակնհայտ երեւում է, որ ընտանիքը նորմալ կյանք է վարում, իսկ երեխան ամենեւին էլ չի վախենում իր հոր տեսքից։

Հենրիի ընկերները պատմել են, որ նա մանկուց միշտ կոմիքսներ էր կարդում ու միշտ երազում Կարմիր գանգ դառնալ։ Նրա կյանքում իսկական երջանկություն էր հանդիպումը պլաստիկ վիրաբույժի հետ, որը մասնագիտանում էր մարմնի էքստրեմալ փոփոխությունների վրա։ Բժիշկն ինքը վստահեցնում է, որ իր Հենրին հոգեպես առողջ ու լիարժեք մարդ է։



© NEWS.am Medicine