2016 թվականի 10 ամսում 2746 սրտի վիրահատություն կատարվել է պետպատվերով

18:04   8 դեկտեմբերի, 2016

2016թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2,746 քաղաքացի, որից 1,118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով,659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը`  զինծառայողներ եւ նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաեւ փրկարար ծառայության ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։ Նշենք, որ 379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։ 

Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաեւ 2.112 կորոնարոանգիոգրաֆիկ հետազոտություն։

2016 թվականի տաս ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ

 



© NEWS.am Medicine