Բարձր ջերմության դեպքում պետք չէ երեխային անմիջապես դեղ տալ. մասնագետներ

15:43   9 դեկտեմբերի, 2016

Հիվանդության ժամանակ մարմնի բարձր ջերմությունը վարակի դեմ օրգանիզմի պայքարի անհրաժեշտ միջոց է, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ ճնշել պաթոգեն մանրէները: Երեխաների մոտ բարձր ջերմություն ավելի հաճախ է լինում, քան մեծահասակների մոտ: Գերմանական Ռայնլանդ-Պֆալցի դեղագործների արհմիությունը նախազգուշացնում է, որ պետք չէ անմիջապես իջեցնել բարձր ջերմությունը:

Մանկական օրգանիզմն ինֆեկցիայի դեմ պայքարի համապատասխան փորձ չունի, այդ պատճառով հիվանդության հանդիպելիս ավելի հաճախ է դիմում բարձր ջերմության: Օրգանիզմի այս արձագանքը միանգամայն նորմալ է եւ դեղորայքային միջամտություն չի պահանջում:  Այդ դեպքում ամենակարեւորը երեխայի խնամքն է, հանգիստը, տաք սնունդը: Երբեմն (բացառությամբ դողերոցքի դեպքերի) օգնում է ծնկից ներքեւ սառը կոմպրեսը:

Բժշկի հարկավոր է դիմել, եթե ջերմությունը գերազանցում է 38.5°С-ը: Բուժօգնություն անհրաժեշտ է նաեւ այն դեպքում, եթե բարձր ջերմությունը պահպանվում է մի քանի օր, անբավարար քանակությամբ հեղուկի օգտագործելու դեպքում հանգեցնում ուժերի կորստի:

Դեղագործների արհմիության խորհրդի անդամ Անդրեաս Հոտտը խորհուրդ է տալիս մեծ անհրաժեշտության դեպքում ջերմությունն իջեցնելու համար պարացետամոլ կամ իբուպրոֆեն տալ երեխային, իսկ ասպիրինից, որը լուրջ վտանգ է ներկայացնում երեխայի կյանքի համար, մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել:



© NEWS.am Medicine