Լոբին եւ ոլոռը կարող են օգնել նիհարել

16:34   11 դեկտեմբերի, 2016

Լոբազգիներն ու ոլոռն արագ են հագեցնում եւ ավելի երկար են պահպանում այդ զգացողությունը, քան մսամթերքը, այդ պատճառով այս մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ազատվից ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկել University of Copenhagen-ի գիտնականները:

Հետազոտության շրջանակում տղամարդկանց խումբը սնվել է կա՛մ բուսական դիետայի սննդակարգով՝ մեծ քանակությամբ լոբազգիների եւ ոլոռի պարունակությամբ, կա՛մ մսամթերք ներառող սննդակարգով: Պարզվել է, որ լոբազգիներով սնված տղամարդիկ հաջորդ անգամ սնվելիս 12%-ով ավելի քիչ կալորիաներ են օգտագործել: Սա անակնկալ է եղել նաեւ հետազոտողների համար, քանի որ լայնորեն տարածված է կարծիքը, որ սպիտակուցները մանրաթելերից ավելի լավ են հագեցնում, այդ պատճառով հենց սպիտակուցային դիետաներն են այդքան տարածված:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մարդը կարող է մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակող սնունդ օգտագործել եւ ավելի արագ հագենալ ու երկար պահպանել այդ զգացողությունը: Սա քաղցի զգացողությունը ճնշելու հարցում մսամթերքի եւ լոբազգիների արդյունավետության ուսումնասիրությանն ուղղված առաջին հետազոտությունն է: Այն ցույց է տվել, որ լոբազգիները կարող են իսկապես օգնել նիհարել:

Հետազոտության հեղինակները նաեւ ընդգծել են, որ բանջարեղենային դիետան զգալիորեն քիչ է ծանրաբեռնում օրգանիզմը մեր կլիմայի պայմաններում, քան մսամթերքը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food & Nutrition գիտական ամսագրում:



© NEWS.am Medicine