Երեւանում տեղի կունենա սեպսիսի վարման թեմայով սեմինար

21:38   13 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 22-ին եւ 23-ին Երեւանում, «Վարդանանց» բժշկական կենտրոնում տեղի կունենա Հայաստանի անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միավորման կողմից կազմակերպվող «Սեպսիսի ուղեցույցային վարման վերջին թարմացումները» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է 3 տեսական ՇՄԶ կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine