Ձմռանն ինչու պետք է արեւապաշտպան ակնոց դնել

22:19   20 դեկտեմբերի, 2016

Մարդկանց մեծամասնությունը վառ լույսից աչքերը պաշտպանելու վերաբերյալ սխալ պատկերացում ունի եւ դա անում է միայն ամռանը: Հնդկաստանի Maui Jim կլինիկայի մասնագետները պնդում են, որ ձմեռային վառ արեւը աչքերը ավելի պակաս չի վնասում:

Բժիշկների կարծիքով՝ ձմռանն աչքերը վառ լույսից նույնիսկ ավելի շատ կարող են վնասվել, քան ամռանը: Ձմռանը մարդիկ ջանում են արեւի տակ ավելի շատ ժամանակ անցկացնել՝ դրանով իսկ ստանալով աչքերի համար ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային քանակ:

Դրա հետեւանքով հնարավոր են եղջերաթաղանթի խորը վնասվածքներ եւ կոնյունկտիվիտ: Արեւից աչքերի անպաշտպանության հետեւանքով կարող են առաջանալ մակուլար դեգեներացիա, կատարակտ, ֆոտոկերատիտ: Ըստ որում՝ վնասակար են ոչ միայն արեգակնային ուղիղ ճառագայթները, այլեւ ձյունից եւ սառույցից արտացոլվող ճառագայթումը: Իզուր չէ, որ գոյություն ունի «ձնե կուրություն» հասկացությունը՝ 24-48 ժամով տեսողության ժամանակավոր կորուստ, որն առաջանում է, երբ մարդը առանց արեւապաշտպան ակնոցի արեւոտ եղանակին ձյանն է նայում:

Հատկապես այս պատճառով է դահուկով կամ սնոուբորդով սահելիս անհրաժեշտ պաշտպանիչ ակնոց, ինչպես լողափին, ջրի մոտ գտնվելիս, որից արեւի լույսն արտացոլվում է:

Ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկը վտանգավոր է նաեւ պինգվեկուլի (հաստացած կոնյունկտիվիտ) կամ պտերիգիումի (կոնյունկտիվիտի հասունացում եւ դրանով ծիածանաթաղանթի մի մասի փակում) առաջացման հավանականությամբ:



© NEWS.am Medicine