«Էրեբունի» ԲԿ-ում 2004թ–ից իրականացվել է մոտ 100 կոխլեար իմպլանտացիա

19:55   22 դեկտեմբերի, 2016

Կոխլեար իմպլանտացիայի բնագավառում «Էրեբունի» ԲԿ-ի ՔԿԱ կլինիկայի (ղեկավար- բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյան) եւ Կալիֆորնիայի UCLA համալսարանի (առաջատար վիրաբույժ՝ Ակիրա Իշիյաման եւ 2004թ. հիմնադրված հայկական միջազգային ֆոնդի հիմնադիր՝ Սալբի Ագարակյանը) հետ համագործակցության շրջանակներում այսօր Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իրականացվել է մոտ 100 կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

Ծանրալսության ախտորոշումը եւ բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական առումով: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին եւ գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը մնում է բավականին բարձր, հատկապես երեխաների եւ դեռահասների շրջանում:

Սկսած 2003 թ. մոր եւ մանկան առողջության պահպանման հրամանի համաձայն՝ անցկացվում է նորածինների աուդիո սքրինինգ, որն իրականացնում են ինչպես Էրեբունի ԲԿ-ում, այնպես էլ Արաբկիր ԲԿ-ում:

Երեխայի կյանքի առաջին տարին համարվում է շատ կարեւոր խոսքի զարգացման, ճանաչողականության, սոցիալ- հոգեբանական զարգացման համար, հետեւաբար կարեւոր է լսողության խախտման վաղաժամ ախտորոշումը: Մինչ այժմ երեխաների լսողության խանգարումների վրա առաջինը ուշադրություն են դարձնում ընտանիքի անդամները, որոնցից շատերը պատկերացում չունեն հնարավոր բարդությունների մասին եւ ինչպես է պետք վարվել այն երեխաների հետ, ում մոտ հայտնաբերված է լսողության խանգարում:  Չախտորոշված կամ ուշ շրջանում հայտնաբերված լսողական խանգարումները հանգեցնում են մտավոր, սոցիալ-հոգեբանական խանգարումների զարգացման եւ, վերջապես, խուլհամրության:

Լսողության խախտումների ախտորոշումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել ծնված օրվանից, ինչն էլ տալիս է հնարավորություն ժամանակին բացահայտել խանգարումները, սկսել վերականգնողական աշխատանքները եւ ներգրավել երեխային խոսակցական միջավայր:

Վաղ ախտորոշման առավել արդյունավետ մեթոդ է նորածնի սքրինինգը, որից հետո հնարավոր է դառնում ժամանակին եւ լիարժեք բուժման կազմակերպումը:

ՀՀ-ում աուդիոսքրինինգի լայն իրագործումը հնարավորություն կտա հետազոտել բոլոր նորածիններին եւ հարկ եղած դեպքում ընդգրկել նրանց հսկողության խմբի մեջ: Երեխան հետազոտվում է հետծննդյան 48-72 ժամվա ընթացքում, իրականացվում է ՕԱԷ (օտոակուստիկ էմիսիա), որի առավելություններն են պարզությունը, արագությունը, օբյեկտիվությանը եւ ոչ ինվազիվությունը:

Լսողության խախտումներ ունեցող երեխաների վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) եւ հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի երեխան լիարժեք ադապտացվի հասարակության մեջ, եւ կան հարյուրից ավել տարբեր տարիքային խմբի հիվանդներ, որոնցից առավել բարձր տոկոս են կազմում տարբեր տարիքի երեխաները: Հետվիրահատական շրջանը անցնում է բավարար, անցկացվում են վերականգնողական պարապմունքներ: Արդյունքները համապատասխանում են նորմայի ստանդարտներին:

 Կոխլեար իմպլանտացիան հիմնականում նախատեսված է այն երեխաների համար, ում մոտ դեռ չի ձեւավորվել խոսքի կենտրոնը: Այս վիրահատությունը հնարավոր է անցկացնել կյանքի առաջին տարում, որն իր հերթին հանդիսանում է ունիվերսալ աուդիոսքրինինգի  հիմնական պատճառ:

Կոխլեար իմպլանտացիայիան ցուցված է՝

Կոխլեար իմպլանտացիան հակացուցված է՝

Եթե առաջին փուլի աուդիոսքրինինգի արդյունքում նորածինների մոտ նկատվել է լսողության խախտումների կասկած, ապա նրանք անցնում են մասնագետի դիսպանսեր հետազոտություն, որը պետք է իրականացվի նաեւ երկրորդ եւ երրորդ փուլերով:

Երկրորդ փուլում երեք ամսեկան փոքրիկի հետազոտությունը անցկացվում է Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում՝ ավելի ճշգրիտ պատասխան ստանալու համար: Եթե այս փուլում կախտորոշվեն լսողական խանգարման կասկածով երեխաներ, ապա նրանք կանցնեն հետազոտման երրորդ փուլ:

Երրորդ փուլում վեց ամսեկան երեխաները պետք է անցնեն լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն (ՕԱԷ, DPOAE, իմպեդանսամետրիա) «Արաբկիր» ԲԿ-ի հանրապետական մանկական աուդիոլոգիական կենտրոնում եւ Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում՝ լսողության խախտումների աստիճանի հայտնաբերման եւ  վերջնական հաստատման համար:

Այն երեխաները, ում ցուցված է կոխլեար իմպլանտացիա, պետք է վերցվեն Էրեբունի ԲԿ-ի Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնի հսկողության տակ, որտեղ համապատասխան մասնագետի կողմից կատարվում են վիրահատություններ եւ տարվում են հետագա վերականգնողական աշխատանքներ: Մեծերին վիրահատությունը ցուցված է այն դեպքում, երբ լսողության կորուստը ձեռք է բերվել կյանքի ընթացքում, եւ խոսքն արդեն ձեւավորված է:

Ներկայումս բժշկական եւ սուրդոմանկավարժական վերականգնման բարձրացման մեթոդ է կոխլեար իմպլանտացիան: Այն իրականացնելու հիմնական ժամանակակից խնդիրներից է կոխլեար իմպլանտացիայի թեկնածուների տարիքի նվազեցումը եւ նրա անցկացման ցուցումների ընդլայնումը:

Վերջին տասնամյակում «Էրեբունի» ԲԿ-ի ՔԿԱ-ի բաժանմունքում գրանցվել են տարբեր տարիքային խմբի հազարավոր հիվանդներ, տարբեր աստիճանի սենսոնեվրալ եւ կոնդուկտիվ ծանրալսությամբ: Մոտ 100 հիվանդի կատարվել է կոխլեար իմպլանտացիա: Այն ունիկալ երեւույթ է, որը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած բժշկությանը: Կոխլեար իմպլանտացիան կլինիկապես ստուգված, էֆֆեկտիվ եւ անվտանգ մեթոդ է հիվանդի լսողությունը վերականգնելու համար:

Հայաստանում կոխլեար իմպլանտացիան կատարվում է միայն «Էրեբունի» ԲԿ-ում կոխլեար իմպլանտացիայի կենտրոնի մասնագետների եւ Կալիֆորնիայի UCLA համալսարանի մասնագետների հետ համատեղ:

https://www.erebunimed.com/arm/news.more/215



© NEWS.am Medicine