Բրոկոլին, սպանախն ու ձվի դեղնուցը կօգնեն պահպանել հիշողությունը

12:04   24 դեկտեմբերի, 2016

Եթե ուզում եք լավ հիշողություն ունենալ նույնիսկ խորը ծերության տարիներին, ավելի շատ օգտագործեք լյուտեին պարունակող մթերքներ, օրինակ՝ բրոկոլի, սպանախ, ձվի դեղնուց: Իլինոյսի համալսարանի մասնագետների հավաստմամբ՝ բավականաչափ լյուտեին օգտագործող մարդիկ առանձնանում են բյուրեղացած ինտելեկտի բարձր մակարդակով:

Գիտնականների խոսքով՝ լյուտեին պարունակող մթերքները նպաստում են գլխուղեղի բորբոքման վտանգի նվազմանը, ակտիվացնում նյարդային բջիջների միջեւ ազդակների փոխանցումը, ինչն անդրադառնում է մտավոր ունակությունների որակի վրա: Շատ օգտակար է կանոնավորապես բրոկոլի, սպանախ եւ ձվի դեղնուց ուտելը:

Գիտնականները փորձ են անցկացրել, որի մասնակիցները՝ 65-75 տարեկան 122 մարդ, ՄՌՏ հետազոտություն են անցել եւ մի շարք թեստային առաջադրանք կատարել: Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնց օրգանիզմում լյուտեինի մակարդակն ամենաբարձրն է, բյուրեղացված ինտելեկտը նույնպես բարձր է եղել:

Բյուրեղացած ինտելեկտը ներառում է գիտելիքներ, որոնք կուտակվում են նախորդ կրթությունից եւ անցյալի փորձից: Բյուրեղացած ինտելեկտի օգտագործում է պահանջվում ընթերցանության եւ տեքստը հասկանալու առաջադրանքը:



© NEWS.am Medicine