Ինչպես են կատարվում Ճողվածքների եւ ողնաշարային խողովակի ստենոզի վիրահատությունները բաց եղանակով

21:08   28 դեկտեմբերի, 2016

Ճողվածքների եւ ողնաշարային խողովակի ստենոզի վիրահատությունները բաց եղանակով եղանակով վիրահատությունները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում են փոքր չափի կտրվածքով, որի ընթացքում կատարվում է միկրոդիսկէկտոմիա: Վիրահատությունները ավելի արդյունավետ դարձնելու համար խոշորացման նպատակով վիրահատության ժամանակ օգտագործվում է Leika M400-E մանրադիտակ կամ Easy go տիպի էնդոսկոպ: Այս վիրահատությունները համարվում են էկոնոմ՝ մատչելի են եւ տարածված:

Վիրահատությունից հետո կտրված մեջքի մկանների ֆունկցիան վերականգնելու նպատակով հետվիրահատական շրջանում հիվանդներին խորհուրդ է տրվում կրել ամրապնդող կորսետ, իսկ վիրահատությունից մոտ վեց ժամ անց սկսել զբաղվել բուժական ֆիզկուլտուրայով, որի շնորհիվ տեղի է ունենում մկանների ֆունկցիայի վերականգնում:

Բաց եղանակով վիրահատությունները ավելի շատ կիրառվում են ողնաշարային խողովակի  ստենոզի դեպքում: Հետվիրահատական սպին ավելի նուրբ դարձնելու  նպատակով վիրահատության ավարտին վերքը սոսնձվում է եւ ոչ թե կարվում:

Կրկնվող ճողվածքների, ողնաշարային խողովակի ստենոզի դեպքում կատարվող վիրահատությունների ժամանակ մոտեցումները նույնն են, սակայն հնարավոր է վիրահատությունը կատարել ողնաշարի իմպլանտավորմամբ, ինչն առավել է ամրապնդում ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիան:



© NEWS.am Medicine