Գիտնականները հիվանդություն են կոչել երաժշտության հանդեպ ատելությունը

16:34   6 հունվարի, 2017

Բարսելոնայի համալսարանի, Մոնրեալի Նյարդաբանության ինստիտուտի եւ ՄաքԳիլի համալսարանական հիվանդանոցի գիտնականների խումբը «երաժշտական անհեդոնիա» անվանումով հազվագյուտ հիվանդություն է հետազոտել: Մասնագետների խոսքով՝ նման խնդիր ունեցող մարդիկ ատում են երաժշտությունը:

Գիտնականների փորձին 45 առողջ կամավոր է մասնակցել, որոնք տարբեր թեստեր են լրացրել՝ երաժշտության հանդեպ նրանց զգայնության մակարդակը չափելու համար: Դրանից հետո, կախված թեստերի արդյունքներից, կամավորներին բաժանել են երեք խմբի: Նրանք երաժշտություն են լսել ՄՌՏ սարքի ներսում: Ուղեղի աշխատանքի վերլուծության ընթացքում ուսումնասիրվել է դրա արձագանքը նաեւ վարձատրության այդ տեսակներին: Մասնակիցներին առաջարկել են նաեւ խաղ խաղալ, որի ընթացքում նրանք կարող էին կա՛մ շահել, կա՛մ կորցնել իրական գումար:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երաժշտական ստեղծագործություն լսելիս երաժշտական անհեդոնիա ունեցող կամավորների մոտ ուղեղի վարձատրության ցանցի ենթակեղեւային համակարգում միջուկի ակտիվության նվազում է արձանագրվել: Ընդ որում՝ գիտնականները սա չեն կապել միջուկի ընդհանուր սխալ աշխատանքով, քանի որ այդ շրջանն ակտիվ է եղել դրամով խաղի ժամանակ:

Ի տարբերություն հիվանդների՝ առողջ մարդկանց մոտ ուղեղի այդ հատվածում հնարավորությունների ընդլայնում է գրանցվել:

«Այս արդյունքները ոչ միայն օգնում են մեզ հասկանալ վարձատրության ֆունկցիայի համակարգի ճանապարհին անհատական փոփոխականությունը, այլեւ կարող են կիրառվել այնպիսի խանգարումների բուժման համար թերապիայի մշակման ժամանակ, որոնք կապված են նաեւ անզգայության, դեպրեսիայի եւ թմրամոլության հետ»,- նշել է աշխատանքի հեղինակներից նեյրոֆիզիոլոգ Ռոբերտ Զատորը:



© NEWS.am Medicine