Գրիպի վիրուսը կարող է աուտոիմուն հիվանդությունների պատճառ դառնալ

11:52   10 հունվարի, 2017

Իմունիտետի սխալ արձագանքը, որը հանգեցնում է օրգանիզմի սպիտակուցների դեմ իմունային բջիջների ակտիվացմանը, աուտոիմուն հիվանդությունների պատճառ են դառնում։ Շվեյցարացի հետազոտողները պարզել են, թե ինչպես է դա տեղի ունենում։

Իմունային բջիջները ճանաչում են ամենամոտը գտնվող բջիջների մակերեսին գտնվող սպիտակուցները եւ դրանք ընկալում են բջջային մեմբրանից։ Որոշ դեպքերում այդ գործընթացում սխալներ են լինում։ Т լիմֆոցիտը կարող է միաժամանակ ընկալել օրինակ գրիպի վիրուսի սպիտակուցները մոտակա բջջային մեմբրանների սպիտակուցների հետ համատեղ։ Այդ դեպքում առաջանում է իմունային ռեակցիա ոչ միայն վիրուսի սպիտակուցների դեմ, այլ նաեւ սեփական օրգանիզմի։

Հետազոտողները պարզել են այս փաստը՝ փորձեր կատարելով լաբորատոր մկների վրա։ Նրանց ուղեղում գրիպի վիրուսի ինֆեկցիայի պատճատոբ աուտոմիուն բորբոքում է նկատվել։



© NEWS.am Medicine