ԱՄՆ–ը ռեկորդակիր է փոխպատվաստված օրգանների քանակով

23:48   10 հունվարի, 2017

ԱՄՆ–ը 4-րդ տարին անընդմեջ ռեկորդակիր է մնում փոխպատվաստված օրգանների քանակով։ Ընդհանուր առմամբ վերջին 5 տարում փոխպատվաստումների քանակը երկրում աճել է 20 տոկոսով։

2016 թվականին ԱՄՆ–ում 33.6 հազար փոխպատվաստում է իրականացվել, ինչը 8.5 տոկոսով ավելի շատ է, քան 2015–ին։ Փոխպատվաստումների 82 տոկոսը մահացած դոնորներից է կատարվել։ Մնացած 18 տոկոսի դոնորները կենդանի մարդիկ են եղել։

Բժիշկ Դեւիդ Քլասենը, որը դոնորների ցանցի գլխավոր բժիշկն է, ասում է, որ փոխպատվաստման հարցերում միասնական պահանջներ չկան։ Միակ կանոնը օրգանի անվտանգությունը ստուգելն է։ Բժիշկը նշում է, որ անցյալ տարի աճել է մահացած դոնորների թիվը, որոնք մահացել են դեղամիջոցների գերդոզավորումից։ Որոշ շրջաններում այդ թիվը 25 տոկոս է կազմում։

Երիկամները մնում են ԱՄՆ–ում փոխպատվաստման համար ամենապահանջված օրգանը։ 2016 թվականին արվել է մոտ 19 հազար երիկամի փոխպատվաստում, 7.8 հազար լյարդի փոխպատվաստում, 3 հազար սրտի, 2.3 հազար թոքերի։ Այսօր 119 հազար ամերիկացի կենդանի դոնորներից փոխպատվաստման կարիք ունի։



© NEWS.am Medicine