23 մթերք, որոնք 0 կալորիա են պարունակում

15:32   15 հունվարի, 2017

Բառի բուն իմաստով 0 կալորիա միայն ջուրն է պարունակում: Բայց կան մթերքներ, որոնց կալորիականությունն այնքան ցածր է, որ դրանցից ստացված ամբողջ էներգիան օրգանիզմը ծախսում է հենց դրանք մարսելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը:

1. Խնձոր

Կալորիականությունը՝ 47 կկալ 100 գր-ում

Խնձորը հարուստ է C եւ A վիտամիններով, չափազանց օգտակար է սրտի առողջության համար: Արեւմուտքում համարում են, որ օրական գոնե մեկ խնձոր ուտելու դեպքում կխուսափեք բազմաթիվ հիվանդություններից:

2. Ծիրան

Կալորիականությունը՝ 12 կկալ մեկ պտղում

Ծիրանի օգտագործում է նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածի վտանգը: Դրանում C վիտամին, կալիում եւ մանրաթելեր կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջության համար:

3. Ծնեբեկ

Կալորիականությունը՝ 6 կկալ մեկ թերթիկում

Ծնեբեկը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, A, C, E եւ K վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ մանրաթելեր:

4. Բազուկ

Կալորիականությունը՝ 36 կկալ 100 գր-ում

Բազուկը երկաթի եւ այլ սնուցիչների հրաշալի աղբյուր է: Այն նաեւ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, նվազեցնում է զարկերակային ճնշումը, կանխում ծերունական տկարամտությունը:

5. Բրոկոլի

Կալորիականությունը՝ 33 կկալ 100 գր-ում

K եւ C վիտամինների հրաշալի աղբյուր է: Բրոկոլին նաեւ մեծ քանակությամբ կալիում եւ մանրաթելեր է պարունակում, պաշտպանում է մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղային:

6. Ծաղկակաղամբ

Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ ծաղկում

Ծաղկակաղամբի մեկ չափաբաժինը հասուն մարդու օրգանիզմին անհրաժեշտ C վիտամինի 77% է պարունակում: Գոնե այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ներառել ձեր սննդակարգում:

7. Նեխուր

Կալորիականությունը՝ 2 կկալ մեկ ճյուղում

Նեխուրը հիմնականում կազմված է ջրից, այդ պատճառով նեխուր օգտագործելիս օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում, քան ստանում է նրանից:

8. Լոռամիրգ

Կալորիականությունը՝ 15 կկալ 100 գր-ում

Լոռամիրգը C վիտամինի եւս մեկ հրաշալի աղբյուր է, ինչպես նաեւ մանրաթելերի, մանգանի, հակաօքսիդանտների:

9. Ջրկոտեմ

Կալորիականությունը՝ 4 կկալ մեկ քառորդ փնջում

Այս բույսն առանձնանում է մեծ քանակությամբ K վիտամինի պարունակությամբ, որը չափազանց կարեւոր է ոսկորների առողջության համար, ինչպես նաեւ աչքերի համար կարեւոր A վիտամինի պարունակությամբ: Այն նաեւ գլյուկոզինոլատ է պարունակում, որը հակաքաղցկեղային աղդեցություն է ունենում:

10. Վարունգ

Կալորիականությունը՝ 6 կկալ մեկ կտորում

Վարունգը նույնպես հիմնականում ջրից է կազմված, օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, օգնում է պահպանել սրտի եւ աչքերի առողջությունը:

11. Սամիթ

Կալորիականությունը՝ 12 կկալ 100 գր-ում

Բացի մեծ քանակությամբ մանրաթելերի պարունակությունից՝ սամիթ օգնում է վերականգնել կանացի հորմոններ հավասարակշռությունը:

12. Սխտոր

Կալորիականությունը՝ 49 կկալ 100 գր-ում

Սխտորը հաջորդ գերմթերքն է, որը քիչ կալորիաներ է պարունակում, բայց հսկայական քանակությամբ օրգանիզմի համար օգտակար նյութեր:

13. Թուրինջ

Կալորիականությունը՝ 24 կկալ կես թուրինջում

Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղոտ սնունդ օգտագործելիս թուրինջի հյութ խմելու դեպքում հավաքվող քաշի 20%-ը նվազում է:

14. Կանաչ լոբի

Կալորիականությունը՝ 24 կկալ 100 գր-ում

Լոբին բազմաթիվ օգտակար վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ որոշ քանակությամբ սպիտակուց:

15. Կալե (գանգրաթերթ կաղամբ)

Կալորիականությունը՝ 33 կկալ 100 գր-ում

Այս բանջարեղենը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, հակաքաղցկեղային հատկություններ ունի՝ բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի հետ միասին: Այն քիչ քանակությամբ կալորիա է պարունակում, փոխարենը հարուստ է մանրաթելերով եւ վիտամիններով:

16. Պորեյ սոխ

Կալորիականությունը՝ 22 կկալ 100 գր-ում

K վիտամինի, ինչպես նաեւ մանգանի, B6 վիտամինի, պղնձի, երթակի եւ C վիտամինի հրաշալի աղբյուր է:

17. Կիտրոն

Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ կտորում

Մեկ կտոր կիտրոնն ընդամենը 3 կկալ է պարունակում, այն օգտագործելիս նույնքան կայրեք:

18. Հազար

Կալորիականությունը՝ 14 կկալ 100 գր-ում

Հազարը հիմնականում կազմված է ջրից, այդ պատճառով վստահաբար թույլ չի տա ավելորդ քաշ հավաքել:

19. Սոխ

Կալորիականությունը՝ 7 կկալ 100 գր-ում

Չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում սոխն ավելի շատ կալորիա է այրում, քան օրգանիզմը դրանից ստանում է: Բացի այդ՝ սոխն աշխարհի ամենաօգտակար մթերքներից է համարվում:

20. Մորի

Կալորիականությունը՝ 1 կկալ մեկ հատապտղում

Մորին մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում: Կարծիք կա, որ այն դրական է անդրադառնում արյան վիճակի եւ վերարտադրողական առողջության վրա:

21. Ելակ

Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ հատապտղում

Ելակի մեջ C վիտամինի պարունակությունն ավելին է, քան նարինջում: Այն նաեւ լավացնում է մարսողությունը:

22. Շաղգամ

Կալորիականությունը՝ 24 կկալ 100 գր-ում

Ցածր կալորիականությամբ մթերք է, կատարյալ հարմար է դիետայի հետեւողների համար: Մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում, ինչպես նաեւ բետա-կարոտին՝ առողջ իմունային համակարգի համար:

23. Ձմերուկ

Կալորիականությունը՝ 16 կկալ մեկ կտորի մեջ

Կատարյալ է օրգանիզմը խոնավությամբ ապահովելու համար, կանխում է սրտի կաթվածը, քաշի ավելացումը, խոչընդոտում «վատ» խոլեստերինի կուտակումը:



© NEWS.am Medicine