Տարիքի հետ տղամարդկանց սեռական օրգանը փոքրանում է եւ ծռվում

23:41   11 հունվարի, 2017

Տարիքի հետ տղամարդու սեռական օրգանը փոքրանում է, պնդում է ԱՄՆ Ջերսիի տղամարդկանց առողջության ինստիտուտի բժշկական գիտությունների դոկտոր Բրայան Սթեքսները։ Հետազոտողի խոսքով՝ տարիքի հետ օրգանիզմի առողջ բջիջները կորցնում են կոլագենը, ինչը հանգեցնում է մարմնի որոշ մասերի փոքրացման։

Բացի այդ, ծերանալու հետ մեկտեղ տղամարդկանց մեծ մասը ավելորդ ճարպ է կուտակում որովայնի շրջանում։ Իսկ մեծացած որովայնը վիզուալ փոքրացնում է սեռական օրգանը։

Բացի այդ, մասնագետը նշում է, որ տարիքի հետ տղամարդու  սեռական օրգանը կորցնում է իր ուղիղ ձեւը, առաջանում է շեղություն։ Սթեքսները կարծում է, որ դրա դեմ գրեթե ոչինչ չի կարելի անել, քանի որ ամենօրյա գործունեության հետեւանքով տղամարդկանց մոտ առնանդամի երկայնքով սպիական հյուսվածք է գոյանում։

Հետազոտողն ասում է, որ բազմամյա բժշկական պրակտիկայի ընթացքում ինքն ուսումնասիրել է 60-70 տարեկան տղամարդկանց, որոնց անդամը հարցական նշան է հիշեցնում։

Նա տղամարդկանց խորհուրդ է տալիս խուսափել մերկ վիճակում  արեւայրուք ստանալուց։ Դա կարող է հանգեցնել շագանակագեղձի եւ ամորձիների քաղցկեղի, հայտնում է Nation News–ը։



© NEWS.am Medicine