Ինչպես ազատվել ձմեռային դեպրեսիայից

21:41   18 հունվարի, 2017

Ձմռանը մարդիկ ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում: Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի ԱՄՆ-ում շուրջ 100 մլն բնակիչ դեպրեսիվ վիճակում է լինում:

Ամերիկյան գիտնականները կարծում են, որ դեպրեսիան կարելի է հաղթահարել ակտիվությամբ՝ հաճախակի զբոսանքներով եւ առավոտյան մարմնամարզությամբ:

Հոգեբանները նաեւ նշում են, որ ձմռան սեզոնին հատկապես կարեւոր է անել այն, ինչ դուր է գալիս, եւ վայելել կյանքը:

Փորձագետները խորհուրդ են տալիս. դեպրեսիայի շրջանում ինքներդ ձեզ շփացրեք սիրած ուտեստներով ու խորտիկներով: Եռանդ կհաղորդեն շոկոլադը, մրգերն ու ընկուզեղենը: Եվ պետք չէ մոռանալ հոբբիի մասին. դա նույնպես էներգիա կհաղորդի:

Մասնագետները նաեւ հիշեցնում են ձմռանը լույսի պակասի մասին եւ առաջարկում D վիտամինի պակասը լրացնել սոլյարիում. այս վիտամինը կակտիվացնի նյութափոխանակության գործընթացն ու մաշկը կնախապատրաստի գարնան:

Այս ամենը բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա, օգնում պայքարել դեպրեսիայի դեմ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը ծանր փուլի հասնի:



© NEWS.am Medicine