Ո՞ր օրերին է վտանգավոր ծննդաբերել

19:53   18 հունվարի, 2017

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, թե որ օրերին է վտանգավոր ծննդաբերել: Վերլուծելով 1.5 մլն ծննդկանի տվյալները՝ նրանք հանգել են եզրակացության, որ շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի երեխայի լույս աշխարհ գալը վտանգավոր է:

Որպես հիմնավորում գիտնականները նշում են մարդկային գործոնը: Բրիտանացի մասնագետների խոսքով՝ հանգստյան օրերին հիվանդանոցներում շատ ավելի քիչ որակյալ մասնագետներ են աշխատում, իսկ երկուշաբթի բժիշկները, ինչպես նաեւ այլ ոլորտների աշխատակիցները, դեռեւս չեն հասցնում տրամադրվել աշխատանքի անցնելուն, ինչի հետեւանքով կարող են անուղղելի սխալներ թույլ տալ:

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ կինը չի կարող ծննդաբերության օր ընտրել, այդ պատճառով, որպեսզի ամեն ինչ առավելագույն հաջող ընթանա, ապագա մայրիկները պետք է դադարեն նյարդայնանալ եւ չմտածեն ծննդաբերության օրվա մասին՝ վայելելով հղիությունը:



© NEWS.am Medicine