50-ամյա կինը նվիրաբերել է երիկամն ու ձվաբջիջները անծանոթներին

22:24   18 հունվարի, 2017

Բրիտանացի 50-ամյա Թրեյսի Ջոլիֆեն արդեն կարիքավորներին նվիրաբերել է իր երիկամը, 16 ձվաբջիջ եւ ավելի քան 10–ը լիտր արյուն։ Այժմ նա պատրաստ է փոխպատվաստման համար զոհաբերել սեփական լյարդի մի մասը։

Թրեյսին նաեւ գրանցվել է որպես ցողունային բջիջների պոտենցիալ դոնոր. եթե երբեւէ հայտնվի մի մարդ, ով ցողունային բջիջների կարիք կունենա եւ լիովին համատեղելի կլինի Թրեյսիի հետ, ապա կինը պատրաստ կլինի փրկել այդ մարդուն։ Վերջապես, Թրեյսի Ջոլիֆեն ծրագրում է մահից հետո իր ուղեղը փոխանցել բժշկական կարիքների համար։

Հետաքրքիրն այն է, որ կինը նույնիսկ չի փորձում դոնորությամբ գումար վաստակել, այլ անհատույց տալիս է իր օրգանները անծանոթ մարդկանց։

25 տարեկանում Թրեյսին իմացել էր, որ իր երիկամը կարող է մահվան եզրին կանգնած մարդու կյանքը փրկել՝ ինքը հիվանդի համար բոլոր առումներով հարմար դոնոր էր։ Կինը առանց երկմտելու տրամադրել էր իր երիկամը։ 30 բրիտանուհին սկսել էր օգնել անպտուղ զույգերին եւ հատկացրել իր ձվաբջիջները՝ արհեստական բեղմնավորման համար։ Թեեւ ինքը Թրեյսին երեխա չունի, այդ փաստն իրեն չի տխրեցնում։

Մեծ Բրիտանիայում ընդամենը մի քանի դոնոր է մինչ այժմ համաձայնել անհատույց տրամադրել իր երիկամը անծանոթ մարդու։ Հատուկ նրանց համար ստեղծվել է «Նվիրիր երիկամ» կազմակերպությունը, հորդորում է մարդկանց զոհաբերել իրենց օրգանը եւ փրկել մահացու հիվանդներին։ Թրեյսին նշում է, որ եթե ավելորդ երիկամ ունենար, ապա առանց երկմտելու կտրամադրեր այն ցանկացած կարիքավորի։

Իսկ առայժմ կինը սպասում է նոր վիրահատության՝ նա պատրաստ է տրամադրել իր լյարդի մի մասը։ Լյարդը յուրահատուկ օրգան է, որն օժտված է վերականգնողական ֆունկցիայով. լյարդի մի մասի հեռացումից որոշ ժամանակ այս օրգանը կրկին հասնում է նախկին չափերին։



© NEWS.am Medicine