Չինաստանում թռչնագրիպի երկու նոր դեպք է արձանագրվել

16:42   20 հունվարի, 2017

Մարդու՝ H7N9 թռչնագրիպով  վարակվելու երկու նոր դեպք է արձանագրվել Կենտրոնական Չինաստանի Խունան նահանգում: Այս մասին հունվարի 20-ին հաղորդել են հիվանդությունների կանխարգելման և դրանց առաջացման  օջախների վերահսկողության նահանգային կենտրոնից։

Վարակն ախտորոշվել է Ցզոու ազգանվամբ 57-ամյա տղամարդու  (Սինհուա շրջանի Լոուդի քաղաքի բնակիչ) եւ Սյուն ազգանվամբ 75—ամյա տղամարդու մոտ (Չժենչժոու քաղաքի բնակիչ)։ Ցզոուն շփվել է կենդանի թռչունի հետ։ Ներկայումս նրա վիճակը ճգնաժամային է համարվում։ Իսկ 75-ամյա Սյունը մահացել է հունվարի 18—ին հիվանդանոցում։

Կենտրոնը հաղորդում է, որ այս տարվա սկզբից ի վեր Խունան նահանգում արձանագրվել է մարդու՝ H7N9 թռչնագրիպով վարակվելու արդեն 13 դեպք, որոնցից 5-ը՝ մահացու ելքով։



© NEWS.am Medicine