Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացի վարակված է քաղցկեղածին պապիլոմավիրուսով

22:25   20 հունվարի, 2017

Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացի վարակված է քաղցկեղածին պապիլոմավիրուսով։ Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացի տղամարդ այդ վտանգավոր վարակի վարակակիր է հանդիսանում, որը կարող է հանգեցնել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը։ Նման տվյալներ են հրապարակվել JAMA Oncology պարբերականում։

Վերլուծելով 2013-2014 թվականների բուժզննումների տվյալները՝ հետազոտողները հանգել են եզրակացության, որ ԱՄՆ արական սեռի բնակչության մոտ կեսը վարակված է մարդու պապիլոմավիրուսով։ Հերպետիկ ինֆեկցիայի տվյալ տեսակը փոխանցվում է սեռական ճանապարհով եւ հնարավոր է առանց ախտանշանների, ուստի վարակվելու հավանականությունը շատ բաձր է։

Նման վարակը մասնավորապես կարող է հանգեցնել կոկորդի եւ արգանդի վզիկի քաղցկեղի։

Այդ հետեւանքները կարելի է կանխել հատուկ ներարկման միջոցով, որը խորհուրդ է տրվում անել մինչեւ սեռական կյանքով ապրել սկսելը։ Սակայն ըստ փորձագետների՝ երկրի բնակիչները շատ հազվադեպ են «արժանի» ուշադրություն դարձնում նման պատվաստմանը։



© NEWS.am Medicine