Ռուսաստանում կաթվածի հետազոտության եւ բուժման դաշնային կենտրոն կստեղծեն

17:21   21 հունվարի, 2017

Ռուսաստանում կստեղծեն ուղեղի արյան շրջանառության պաթոլոգիայի եւ կաթվածի դաշնային կենտրոն: Կենտրոնի ստեղծման կարգադրությունը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ըստ փաստաթղթի տեքստի՝ նոր գիտաբժշկական հասատատությունում տվյալ ասպարեզներում կիրականացվեն հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ, կենտրոնը նաեւ առաջնային, մասնագիտացված եւ բարձրտեխնոլոգիական բժշկական օգնություն ցույց կտա նյարդաբանական, նեյրովիրաբուժական եւ սիրտ-անոթային պաթոլոգիաներով հիվանդներին:

Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2017 թվականի երկրորդ կեսին:

Նշենք, որ կաթվածն աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից հետո իր տարածվածությամբ մահվան երրորդ պատճառն է: Գլխուղեղի վնասվածքները, որոնք առաջանում են ցնցումների հետեւանքով, հասուն տարիքում դրանց երեւան գալու հիմնական պատճառն են:

Ծխելը, ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունների անբավարարությունը եւ վատ սնվելը, յուրաքանչյուրը ընդհանրության մեջ մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Խոլեստերինի բարձր մակարդակը, առիթմիան եւ շաքարախտը նույնպես հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնում են:



© NEWS.am Medicine