Գյումրիում կինը եռյակ է ունեցել վեց տարվա անպտղությունից հետո (ֆոտո)

18:07   21 հունվարի, 2017

Գյումրիում այսօր եռյակ ունեցած 30–ամյա Անի Բալյանը վեց տարվա անպտղությունից հետո արհեստական բեղմնավորման օգնությամբ է հղիացել։

Ինչպես հայտնեցին Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից, 13 շաբաթականից հղիության ընթացքը վերահսկվել է այդ հիվանդանոցի կանանց կոնսուլտացիայիում՝ բժիշկ-գինեկոլոգ Անժելա Իսահակյանի կողմից, իսկ 25 շաբաթականից սպառնացող վաղաժամ ծննդաբերության վտանգով դիմել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Տիգրան Սարգսյանին եւ գտնվել նրա անմիջական հսկողության ներքո:

Կինը անցել է պտղի զարգացման համալիր ստուգումներ եւ ստացել համապատասխան բուժում։  Հունվարի 21–ին արված կեսարյան հատմամբ ծնվել են առողջ բալիկներ՝ 2 աղջիկ եւ 1 տղա:

Ծննդաբերությունը անցել է հարթ, եւ՛մայրիկը, եւ՛ նորածինները իրենց լավ են զգում:

Փոքրիկները ծնվել են՝

Մարիանա-քաշ՝ 2160 գրամ, հասակ՝ 45սմ

Արիանա-քաշ՝ 1690գրամ, հասակ՝ 42սմ

Արեն-քաշ՝ 2045գրամ, հասակ՝ 44սմ։

 Լուսանկարը՝ Sputnik Արմենիա/Արմենուհի Մխոյան:



© NEWS.am Medicine