Երիտասարդ հայրերը նույնպես կարող են հետծննդաբերական դեպրեսիա ունենալ

17:58   23 հունվարի, 2017

Երիտասարդ հայրերը նույնպես կարող են հետծննդաբերական դեպրեսիա ունենալ, հայտնել են Հարավային Կարոլինայի կենսաբանական հետազոտությունների համալսարանի մասնագետները։

Արական սեռի ներկայացուցիչների մոտ 42 տոկոսը հակված է հետծննդաբերական դեպրեսիայի։ Հիմնականում այդ դեպքերը պայմանավորված են երկրորդ կեսի առողջության կապակցությամբ տղամարդկանց ապրումներով։ Որոշ տղամարդիկ նաեւ ծանր են տանում նորածնի հետ կապված խնդիրները։

Մասնագետները բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ են իրականացրել, որպեսզի տեղեկություններ ստանան արական սեռի մոտ հետծննդաբերական դեպրեսիայի պատճառների մասին։

Փորձի ընթացքում, որին մասնակցել է մոտ 310 կամավոր, հաջողվել է պարզել, որ կանանց ու տղամարդկանց մոտ նման դեպրեսիան սկսվում է այսպես կոչված «կյանքի բեկումնային պահի պատճառով»:

Արական սեռը սկսում է գիտակցել, որ մեծ քանակության նոր պարտականություններ է ունենալու, նաեւ հարցման մասնակիցների ավելի քան 65 տոկոսը հայտնել է, որ երեխաների ծնվելուց հետո «ավարտվում է իրենց երիտասարդ ու ուրախ կյանքը»:



© NEWS.am Medicine