Ճարպակալումն ու ավելորդ քաշը վտանգավոր են առողջության համար

17:35   26 հունվարի, 2017

Մասնագետների գնահատմամբ` ճարպակալումը եւ ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար:

Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը:

Ամբողջ աշխարհում նախանշվում են հետեւյալ միտումները`

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետեւանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչեւ 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Եթե ժամանակին ավելորդ քաշը եւ ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաեւ ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետեւանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների`

Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետեւանքներից հաշմանդամության եւ մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաեւ հոգեբանական խնդիրներ:

Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը:

Չափազանց կարեւոր է`

Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետեւաբար եւ կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն:



© NEWS.am Medicine