Դեպրեսիան կարող է քաղցկեղից մահանալու պատճառ դառնալ

23:42   27 հունվարի, 2017

Դեպրեսիան կարող է քաղցկեղով հիվանդ մարդկանց մահվան պատճառներից մեկը լինել։ Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականները։

Հետազոտող խումբը վերլուծել է ավելի քան 160 հազար բրիտանացիների տվյալները, որոնցից 4353–ը մահացել են քաղցկեղից։ Արդյունքում պարզվել է, որ ուռուցքային հիվանդություններից մահանալու ռիսկը 32 տոկոսով մեծ է այն մարդկանց մոտ, որոնք ճնշված վիճակում են եւ տառապում են դեպրեսիայից։

Ինչպես նշել է հետազոտության մասնակից Դեւիս Բեթին, պրոբլեմային խմբում  աղիների, նշագեղձերի, ենթաստամոքսային գեղձի, սննդափողի քաղցկեղից եւ լեյկեմիայից մահացության բարձր մակարդակ է գրանցվել։ Դա ապացուցում է, որ հոգեկան եւ հոգեբանական խնդիրները կարող են ազդել հիվանդության ընթացքի վրա ֆիզիկական մակարդակով։

Սակայն գիտնականները չեն բացառում, որ քաղցկեղը կարող է օրգանիզմում որոշակի փոփոխություններ առաջացնել, որոնք հանգեցնում ե դեպրեսիայի, անգամ եթե հիվանդը տեղյակ չէ իր հիվանդության մասին։



© NEWS.am Medicine