Խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել սեղմ ժամկետում

12:55   27 հունվարի, 2017

ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման խորհրդի հերթական նիստում խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում: Խորհրդի նորանշանակ նախագահ Նելսոն Զուլոյանն անդրադարձել է կենտրոնի ստեղծման նպատակին եւ կարեւորությանը, ընդգծել առանձնահատուկ դերը Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշման եւ բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այնուհետեւ կենտրոնի տնօրենը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների, ընթացիկ եւ պլանավորվող միջոցառումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել է նաեւ նորաստեղծ ծառայությունը համապատասխան բարձրակարգ մասնագետներով ապահովելու անհրաժեշտության հարցը:

Ամփոփելով, հստակեցվել են կենտրոնի շահագործումն արագացնելուն ուղղված քայլերը։ Հանձնարարվել է բանակցություններ սկսել տեղադրված սարքավորումների փորձարկման համար պահանջվող ծախսանյութերի ներկրման շուրջ։



© NEWS.am Medicine