Ալկոհոլային խմիչքները կարող են էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ դառնալ. մասնագետ

23:49   1 փետրվարի, 2017

Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է զարգանալ տարբեր պատճառներով, եւ դրանցից մեկը ալկոհոլն է, պնդում է բրիտանացի բժիշկ Ալան Սայմոնսը։ Նա բացատրել է, թե ինչպես եւ ինչու է ալկոհոլն ազդում տղամարդու պոտենցիայի վրա։

Էրեկցիայի ժամանակ արդյունը մղվում է առնանդամին, որից հետո արյան անոթները նեղանում են, որպեսզի արյունը մնա անդամի մեջ, եւ էրեկցիան պահպանվի։ Երբ մարդը շատ ալկոհոլ է խմում, անոթները դադարում են նորմալ կատարել իրենց ֆունկցիան, եւ արյունը չի մնում առնանդամում, եւ էրեկցիա չի լինում։ Որոշ դեպքերում, եթե տղամարդուն հաջողվում է էրեկցիայի հասնել, դա քիչ է տեւում լիարժեք սեռական ակտն ավարտին հասցնելու համար։

Որքա՞ն սպիրտային խմիչք է պետք խմել՝ չվախենալով սեռական առողջության համար։

Ալկոհոլն ամեն տղամարդու վրա տարբեր կերպ է ազդում, ուստի անվտանգ լիմիտ գոյություն չունի, պնդում է բժիշկը։ Անհրաժեշտ է հիշել, որ տղամարդիկ շաբաթական պետք է օգտագործեն 14 չափաբաժնից ոչ շատ, դա հավասար է օրական 2 բաժակ գարեջրին։ Եթե սպիրտային խմիչքի քանակն ավելանում է, դա կարող է ինտիմ կյանքում խնդիրների պատճառ դառնալ, ընդ որում, ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց համար։

Հետաքրքրիր է, որ ալկոհոլի չարաշահումը կարող է ոչ միայն էրեկցիայի խնդիրներ առաջացնել, այլ նաեւ պտղաբերության։ Ալկոհոլ օգտագործած տղամարդկանց մոտ սերմնահեղուկի որակը վատանում է։

Վիճակագրության համաձայն՝  35 տարեկանից մեծ տղամարդկանց 60 տոկոսը էրեկտիլ դիսֆունկցիայի է բախվում։



© NEWS.am Medicine