14:30 1 փետրվարի, 2017ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել եւ շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հրամանի համաձայն` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքի նշված դեղի առկա խմբաքանակը: