Ամերիկուհուն մահվան սպառնալիքով արգելել են սեքսով զբաղվել

22:38   2 փետրվարի, 2017

Հազվագյուտ հիվանդությունը դարձել է բժիշկների՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող արգելքի պատճառը՝ ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհուն արգելել են սեքսով զբաղվել ու զբոսնել շան հետ։

34-ամյա բուժքույր Քեթի ՎանՆոստրանդը տառապում է շարժման հանդեպ հազվագյուտ ալերգիայով։ Նրան խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել շարժումները, հայտնում է Sun-ը։

ՎանՆոստրանդի մոտ ախտորոշվել է անաֆիլաքսիա, կտրուկ ալերգիկ արձագանք շարժման ու որոշակի սննդի հանդեպ՝ այդ թվում ցիտրուսային մրգերի, խաղողի, բրնձի, եգիպտացորենի ու նույնիսկ սեւ պղպեղի։ Բժիշկները տարիներ շարունակ չէի նկարողանում հասկանալ, թե ինչու է ամերիկուհին հանկարծակի սկսում խեղդվել ու այտուցվել առանց որեւէ տեսանելի պատճառի։

Տարօրինակ հիվանդության առաջին ախտանշանները ՎանՆոստրանդի մոտ հայտնվել են,երբ նա 22 տարեկան էր։

«Ես ընկերուհուս հետ դուրս էի եկել վազելու, մի քանի րոպեից սկսեցի ինձ իսկապես վատ զգալ։ Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Ընկերուհիս հանեց իմ վերնազգեստը ու ապշեց։ Ամբողջ մարմինս պատված էր կարմիր բծերով, շրթերս այտուցվել էին, իսկ աչքերիցս արցունքներ էին հոսում»,- պատմել է Քեթին։

Բժիշկները միանգամից ճիշտ ախտորոշում էին դրել, սակայն նրանք տարիներով չէին կարողանում հասկանալ, թե հատկապես ինչն է ամերիկուհու մոտ ալերգիա առաջացնում։

Երբ հայտնի դարձավ, որ ՎանՆոստրանդին ըստ էության հակացուցված է շարժվելը, նա սկզբում դեպրեսիայի մեջ ընկավ, բայց հետո սովորեց տիրապետել իրեն, որպեսզի շատ չլարվի։

«Բժիշկները խորհուրդ են տալիս մենակ սպորտով չզբաղվել։ Բարեբախտաբար ես ունեմ ամուսին որը ինձ ամեն ինչում աջակցում է»,- պատմել է Քեթին։

 



© NEWS.am Medicine