Ի՞նչ կարող են առողջության մասին պատմել քթարտադրությունները

21:51   5 փետրվարի, 2017

Քթարտադրություններով կարելի է որոշել հիվանդության փուլը ու իմունային համակարգի աշխատանքի մակարդակը։ Այս մասին ասվում է Ամերիկյան քիմիական միության համագումարում գիտնականների ներկայացրած զեկույցում։

Մասնավորապես օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների մասին կարող են վկայել քթից արտադրությունների թափանցիկությունը կամ գույնը։ Եթե դրանք արտահայտված թափանցիկ են, ուրեմն առողջական խնդիրներ չկան։

Բայց եթե արտադրությունը թանձր է, սպիտակավուն կամ դեղնավուն՝ ուրեմն օրգանիզմի մեջ վիրուս է հայտնվել։ Իմունային համակարգը այդ դեպքում ավելի մեծ քանակության արյան մարմիններ է արտադրում, ինչն էլ նպաստում է կպչուն արտադրությունների առաջացմանը, որոնք արգելափակում են վերին շնչառական ուղիները , պարզաբանել են կենսաքիմիկոսները։

Որքան արտահայտված է քթից հոսող լորձի գույնը, այդքան լավ՝ համարում են հետազոտողները։ «Խիտ, լորձային արտադրությունները , որոնք ունեն սպիտակ, դեղին կամ նույնիսկ ավելի մուգ՝ նարնջի գույն, ցույց են տալիս, որ օրգանիզմը հաղթահարում է վիրուսը»,- հայտնել են աշխատության հեղինակները։

Միաժամանակ քթարտադրության կանաչ գույնը, նրանց խոսքով, տագնապահարույց ազդանշան է։ Գիտնականները պարզել են, որ նման գույնի լորձը առաջանում է միելոպերոկսիդազա ֆերմենտի արտադրության պատճառով։

 Այդ պրոցեսը կապակցված է իմունիտետի որոշակի արձագանքների հետ, որոնք հնարավոր են միայն այն դեպքում, երբ հիվանդության դեմ պայքարելու ուժ այլեւս չկա, նշում են մասնագետները։ Նրանք խորհուրդ են տալիս նման դեպքերում դիմել բժշկի։



© NEWS.am Medicine