Օնկոգինեկոլոգիայում բաց վիրահատությունները չեն կորցրել իրենց արդիականությունը․մասնագետ

18:51   4 փետրվարի, 2017

«Նաիրի» բժշկական կենտրոնը ներկայացնում է օնկոլոգիական գինեկոլոգիայում մի շարք վիրահատական միջամտություններ։ Այս տեսանյութում ցուցադրված է բուժկենտրոնում իրականացվող սիստեմատիկ կոնքային պարաաորտալ լիմֆադենէկտոմիայի տեխնիկան։

«Այսօրվա դրությամբ լիմֆադենէկտոմիաների մեծ մասը իրականացվում է քիչ ինվազիվ մուտքով, սակայն բաց վիրահատությունները չեն կորցրել իրենց արդիականությունը ու իրականացվում են որպես գինեկոլոգիական ուռուցքների վիրահատական բուժման փուլ այն դեպքերում, երբ քիչ ինվազիվ վիրահատությունն անընդունելի է։

Տվյալ տեսագրության մեջ ցուցադրված է 4-րդ մակարդակի լիմֆադենէկտոմիա ձվարանների քաղցկեղով հիվանդ կնոջ մոտ, դրա համար էլ հատուկ ուշադրություն է հատկացված աորտայի ու սիներակի երկայնքով լիմֆադենէկտոմիային։ Առանձնացվել է նշված անոթների շրջակայքի շուրջ բջջանյութի ու լիմֆոհանգույցների ամբողջական ցուցադրումը։

Վիրահատությունը ավարտվում է ստանդարտ կոնքային լիմֆադէնեկտոմիայով»,- ասում է օնկոգինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը։

 



© NEWS.am Medicine