Ինչպե՞ս է նստած աշխատանքն ազդում հետույքի ձեւի վրա

20:18   6 փետրվարի, 2017

Նստած աշխատանքը եւ քիչ շարժունակ կենսակերպը բացասաբար են անդրադառնում հետույքի ձեւի վրա՝ այն ավելի տափակ, իսկ մաշկը՝ ոչ առաձգական դարձնելով: Ֆիթնես-փորձագետ Դեն Ջորդանոյի խոսքով՝ եթե անգամ համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնող մարդիկ հանգստյան օրերին մարզասրահ են հաճախում, դա քիչ բան է փոխում. շաբաթական 5 օր նստած անցկացնելու հետեւանքներն ավելի զգալի են, քան հանգստյան օրերի մարզումները:

Փորձագետի խոսքով՝ 5-ամյա գրասենյակային աշխատանքից հետո հետույքի մկաններն այնպիսի վնասվածք են ստանում, ինչի արդյունքում արագորեն քայքայվում են: Դա կապված է երկու գործոնի հետ՝ արյան անբավարար հոսք եւ նստած դիրք:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել հետույքի մկանները նստած աշխատանքի դեպքում:

Փորձագետի խոսքով՝ հարկավոր է սկսել նստած դիրքից: Մարդկանց 90%-ը սեղանի մոտ նստում է այնպես, որ հետույքն առաջ է մղվում՝ հիմնական ծանրաբեռնվածությունն ուղղելով ողնաշարին: Դրա պատճառով հետույքի մկաններն ընդհանրապես չեն աշխատում: Փոխեք նստած ձեւը. հարկավոր է ուղիղ մեջքով նստել:

Մասնագետը նաեւ մարդկանց կոչ է անում աշխատանքային օրվա ընթացքում ավելի հաճախ վեր կենալ ու գոնե 30 վայրկյան շարժվել՝ հետույքի գոտում արյան հոսքը կայունացնելու եւ մկանները լարելու համար: Ցանկալի է տեղից վեր կենալ յուրաքանչյուր կես ժամը մեկ, կատարյալ տարբերակում՝ 15 րոպեն մեկ:

Կարելի է նաեւ կանգնած աշխատելու համար սեղան ձեռք բերել՝ ժամանակ առ ժամանակ կանգնած աշխատելով: Կանգնած եւ նստած աշխատանքը, ֆիթնես-փորձագետի խոսքով, օգնում է պահպանել մկանների տոնուսը, նվազեցնում է ճարպակալման, սրտի հիվանդությունների եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը:



© NEWS.am Medicine