Տղամարդկանց համար հակաբեղմնավորման նոր գելը փորձարկել են մակակների վրա

23:48   7 փետրվարի, 2017

Քալիֆորնիացի մասնագետները տղամարդկանց համար մշակել են ոչ հորմոնալ հակաբեղմնավորիչ, որն առաջին փորձարկումներն արդեն անցել է:

Parsemus Foundation ընկերության մշակած Vasagel պատրաստուկը բարձրմոլեկուլային պոլիմեր է, որը կազմված է ստիրոլ-ալտ-մալեինաթթվից՝ լուծված դիմեթիլսուլֆօքսիդում: Սերմնածորանում հայտնվելիս այն հիդրոգել է առաջացնում, որն արգելակում է սերմնաբջիջների անցումը:

Պատրաստուկը հաջողությամբ թեստավորվել է ճագարների եւ մակակների որձերի վրա. նրանք չեն կարողացել բազմանալ, ըստ որում՝ ոչ մի բարդություն չի առաջացել՝ բորբոքման մեկ դեպքի բացառությամբ, որն առաջացել է գելը վատ քսելու պատճառով: Ճագարների մոտ հաջողվել է վերականգնել վերարտադրողական ֆունկցիան՝ սերմն անցկացնող ուղիները ուղղակի սոդայով լվանալու միջոցով:

Ընկերությունը հիմա պատրաստվում է Vasagel-ը մարդկանց վրա թեստավորելուն: Առաջին հետազոտությամբ տղամարդկանց շրջանում կպարզվի պատրաստուկի արդյունավետությունը, իսկ հետագա հետազոտությամբ՝ վերատադրողական ֆունկցիայի վերականգնման հնարավորությունը, որը մակակների մոտ դեռ չեն ստուգել:

Պատրաստուկի վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Basic and Clinical Andrology ամսագրում:



© NEWS.am Medicine