Գիտնականները էլեկտրոնային ծխախոտը սովորականից անվտանգ են ճանաչել

18:03   7 փետրվարի, 2017

Էլեկտրոնային ծխախոտը սովորականից անվտանգ է։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։

Մասնագետները ենթադրում են, որ ծխելուց հրաժարվելը՝ հօգուտ վեյպինգի, երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է ծխախոտի հետ կապված քաղցկեղածին նյութերի եւ տոքսինների կրճատման։

Փորձագետները չափել են վնասակար նյութերի քանակը նրանց մոտ, ովքեր օգտագործում են նիկոտինի պսպեղանի, էլեկտրոնային եւ սովորական ծխախոտներ։ Գիտնականների կարծիքով անալիզը ցույց է տալիս, որ վերջին հաշվով էլեկտրոնային ծխախոտ ծխելը համարժեք է նիկոտինի սպեղանի օգտագործելուն։

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ծխելուց առհասարակ հրաժարվել եւ անել դա վեյպի անցնելով։

Այսօր առկա ուսումնասիրությունները թույլ չեն տալիս միանշանակ եզրակացություններ անել դրանց օգտակարության կամ վնասակարության մասին։ Հայտնի է, որ վեյպինգի գլխավոր վտանգը բուրավետ հեղուկների մեջ է, որոնց մեջ առկա պրոպիլենգլիկոլի եւ գլիցերինի ջերմային քայքայումը հանգեցնում է թունավոր նյութերի արտազատման։



© NEWS.am Medicine