Դիետոլոգների կողմից խորհուրդ տրվող մի քանի «անառողջ» մթերքներ

21:39   28 մարտի, 2014

Առողջ սնվելու ոլորտի մասնագետները՝ դիետոլոգները, կզարմացնեն ձեզ նրանով, թե ինչ մթերքներ են օգտագործում։ Դուք նույնիսկ չեք մտածի, որ այդ մթերքները կարող են օգտակար լինել ձեզ համար։ Այդիպսի մի քանի մթերքներ մասնագետները խորհուրդ են տալիս Fox News հեռուստաալիքով։

Սուրճ

Սուրճը հայտնի է որպես առողջության համար վտանգավոր ըմպելիք, բայց ,ըստ Fox News-ի՝ սնվելու հարցերով խմբագիր Սինդիա Սասսի,  եթե այն չափավոր օգտագործես, եւ ճիշտ հավելանյութերով, ապա այն կդառնա արտակարգ ըմպելիք։ Սուրճի մեջ շատ են հակաօքսիդները, հավանաբար այդ պատճառով է, որ այն մարդիկ, ովքեր  առավոտյան պարբերաբար սուրճ են խմում, ավելի քիչ են տառապում շաքարախտի 2 տեսակով։ Բժիշկ Սասսը առաջարկում է  առավոտյան ըմպել մեկ բաժակ սուրճը առանց շաքարի եւ սերուցքի, իսկ սովորական կաթի փոխարեն ավելացնել կոկոսի կամ կովի անյուղ կաթ։

Կրծքամիս

Եթե դուք սիրում եք խոզի կրծքամիս, կուրախանաք, երբ իմանաք, որ  առողջ սննդի հարցերով որակավորում ունեցող խորհրդատու Ռեյչել  Բեգանը այն նույնպես ուտում է ։ «Ոչ մեծ քանակությամբ խոզի կրծքամիսը հաճելի համ կտա բուսական ուտեստներին»,-ասում է նա։

Յոգուրտ

Դուք հավանաբար միշտ ընտրում եք ճարպեր չպարունակող յոգուրտներ։  Դիետոլոգ Ռենե Կլարկը Չիկագոյից նույնպես ընտրում է ճարպեր չպարունակող յոգուրտներ։ Բայց հիմա նա ամեն օր վայելում է սովորական յուղային պարունակությամբ յոգուրտներ։ Իրականում ավելորդ ճարպը նրան օգնում է անփոփոխ պահել սեփական քաշը։ Շվեդ գիտնականները պարզել են՝ նորմալ քաշ ունեցող կանայք, որոնք օգտագործում են կաթնամթերք, ավելի քիչ են հակված տարեց հասակում գիրանալու։

Կարտոֆիլ

Տարածված է այն կարծիքը, որ կարտոֆիլը գիրացնում է կոնքերը։  Այդ պատճառով  մարդիկ վախենում են կարտոֆիլ ուտել ։ Բայց Սասսը այդպես չի մտածում։ Նա պնդում է , որ կարտոֆիլը հարուստ է սնուցող նյութերով, ինչպիսիք են օրգանիզմը էներգիայով եւ երկաթով  հագեցնող B վիտամինը, C վիտամինը, կալցիումը, կալիումը, բջջանքը, ինչպես նաեւ հագեցնում է օրգանիզմը ճարպը քայքայող օսլայով։ «Ինչպես բջջանքը, այնպես էլ օսլան, հասնելով ստամոքս ,հագեցվածության զգացողություն է տալիս մարդուն, բայց այն չի մարսվում, չի ներծծվում, այդ պատճառով էլ օրգանիզմը ավելի շատ ճարպ է քայքայում»,- ասում է նա։

Հալած յուղ

Լավ նորություն. հալած յուղը այնքան հագեցված համ ունի, որ բավական է մի քանի կաթիլ՝ ուտեստը ավելի համեղ դարձնելու համար։ Բացի այդ՝ մի թեյի գդալ հալած յուղը պարունակում է ընդամենը 45 կալորիա։ Համեմատության համար ասենք մեկ թեյի գդալ ձիթայուղը պարունակում է 40 կալորիա։

Մակարոնային սնունդ

Համադրեք մակարոնը ոչ ճարպային սպիտակուցների( ձուկ կամ հավ), առողջարար ճարպերի (ձիթայուղ) եւ բազմատեսակ բանջարեղենների եւ  բջջանքի հետ»,- առաջարկում է նա։

Չամիչ

Ի տարբերություն շատ չորացրած մրգերի՝ չամիչը  «շաքարային ռումբ» չէ,  այն ընդամենը չորացրած խաղող է, բայց, ամեն դեպքում, կարելի է չափավոր օգտագործել։

Տարեկանի հաց

«Այն ավելի օգտակար է, քան ցորենից պատրաստված հացը,- ասում է դիետայի մասնագետ Ռեյչել Բելլերը։ -Տարեկանի թթխմորը պատրաստվում է կաթնային թթվից, որը խմորվում է եւ օգնում է կանխելու արյան մեջ շաքարի բարձրացումը»։

Տաք շոկոլադ

«Դուք երեւի արդեն լսել եք, որ շոկոլադը օգտակար է, բայց շատ մարդիկ դեռ չեն հավատում,-ասում է Բելլերը։-Շոկոլադը պոլիֆենոլ է պարունակում, որը օգնում է հիվանդությունների դեմ օրգանիզմի պայքարելուն։ Նույն օգտակար հատկություններն ունի նաեւ մեկ բաժակ թարմ պատրաստված կակաոն։

Փքաբլիթներ

Փքաբլիթները, տորթերը եւ թխվածքները օգտակար չեն ձեզ համար, բայց երբեմն կարելի է եւ ձեզ մի փոքր  երես տալ։



© NEWS.am Medicine