Սելֆիի սիրահարները խնդիրներ ունեն անձնական կյանքում. հետազոտություն

23:49   8 փետրվարի, 2017

Սոցիալական ցանցերում հրապարակումների եւ համացանցի օգտատերերի սեռական կյանքի միջեւ ուղղակի փոխադարձ կապ կա, պարզել են Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները: Նրանք վերլուծել են սոցցանցերում ավելի քան 223 հազար էջ եւ անսպասելի եզրահանգում արել:

Պարզվել է, որ սելֆիի սիրահարները բավարարված չեն իրենց սեռական կյանքով: Դա բնորոշ է հատկապես կանանց: Հարցվածների 82%-ը կա՛մ ոչ բավարար ինտիմ կյանք ունեն, կա՛մ ընդհանրապես անձնական կյանք չունեն: Ինչ վերաբերվում է սելֆիի տղամարդ-սիրահարներին. հարցման մասնակիցների 60%-ը խոստովանել է, որ չափազանց դժգոհ է իր սեռական կյանքից:

Իսկ բնանկարներ հրապարակող մարդիկ ներդաշնակ կյանք ունեն իրենց զուգընկերոջ հետ: Եթե նրանք նույնիսկ անձնական կյանք չունեն, ապա, հարցման արդյունքների համաձայն, այնքան էլ չեն տառապում դրա պատճառով:

Կատուների եւ այլ քնքուշ նկարներ հրապարակողների դեպքում հետեւյալ եզրահանգումն է արվել. նրանք իսկական «սեքսուալ շնաձկներ» են: Ընդ որում, ըստ Greatest.info-ի, նրանց մեծ մասը երջանիկ է երկրորդ կեսի հետ հարաբերություններից:

Սեքսն այնքան էլ հետաքրքիր չէ նրանց համար, ովքեր սիրում են մեծերից մեջբերումներ հրապարակել եւ շատ ժամանակ են տրամադրում «հաջողության գաղտնիքներին»: Ամեն դեպքում, համացանցի օգտատերերի այս խումբը կարծում է, որ սեքսն անհրաժեշտ է առողջության եւ գեղեցկության համար:



© NEWS.am Medicine