Հունվարին Հայաստանում ծնվել է 3252 երեխա

12:38   10 փետրվարի, 2017

Այս տարի հունվարին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 3252 երեխա, որից 1720-ը` տղա, 1532-ը` աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Ծնունդների գերակշիռ մասը գրանցվել է Երևանում. 1775 նորածնից 920-ը` տղա, իսկ 855-ը` աղջիկ: 

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում ծնվել է 3081 երեխա, որից 1584-ը` տղա, 1497-ը` աղջիկ: Երևանում ծնունդների թիվը դարձյալ ամենաշատն է` 1778, որից 916-ը` տղա և 862-ը` աղջիկ:



© NEWS.am Medicine