Այսօր Հիվանդի համաշխարհային օրն է

10:48   11 փետրվարի, 2017

Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է, որը նշվում է 1993թ-ից՝ Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս 2-րդի նախաձեռնությամբ:

Օրվա գլխավոր նպատակն է աջակցել աշխարհի բոլոր հիվանդներին՝ անկախ հիվանդության տեսակից: Ինքը՝ Հովհաննես Պողոս 2-րդը, 1992 թ.-ի հղած ուղերձում նշել էր, որ Հիվանդի համաշխարհային օրը հիմնադրվում է, որպեսզի նախեւառաջ  «…բժշկական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգան, թե որքան կարեւոր է հիվանդներին և տկարներին լավ խնամելը, նրանց ցավն ու տառապանքները թեթևացնելը:»

Փետրվարի 11-ը պատահական ընտրված չէ. 1858թ.-ի հենց այս օրը, Կաթոլիկ եկեղեցու հավատացյալների համոզմամբ, ֆրանսիական Լուրդ քաղաքի քարանձավներից մեկում Մարիամ Աստվածածինը հայտնվել է 14-ամյա մի աղջկա՝ Բերնադետա Սուբիրուին:  Դրանից հետո նա միանձնուհի է դարձել, սկսել է բուժել մարդկանց՝ դառնալով հիվանդների փրկության խորհրդանիշը:

Աշխարհի մի շարք երկրներում փետրվարի 11-ին անցկացվում են  տարբեր միջոցառումներ, որոնք նվիրված են հիվանադությունների, դրանց կանխարգելման եւ բուժման մասին ինֆորմացիայի տարածմանը:



© NEWS.am Medicine