Գիտնականները հերքել են սեռական կողմնորոշման ու հոգեկան առողջության կապը

23:58   11 փետրվարի, 2017

Ավստրալիայի Ազգային համալսարանի հետազոտողների խումբը ծավալուն  փորձ է կատարել՝ մարդու հոգեկան առողջության ու նրա սեռական կողմնորոշման միջեւ կապի մասին վեճերին վերջ տալու համար։

Ըստ ընդունված տեսակետի, ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը ուղեկցում են հոգեկան շեղումներ։ 5 հազար կամավորների շրջանում անցկացված ութամյա դիտարկումը ցույց է տվել, որ դա այդպես չէ։ Գիտնականները պարզել են, որ հավասար պայմանների դեպքում նույնասեռականների ու հետերոսեքսուալների մոտ հոգեկանի համար ռիսկերը նույնն են։ Հետազոտողների կարծիքով մանկության տարիներին տարած սեռական տրավման, էքստրիմի, ծխելու հանդեպ սերը, դրական աջակցության բացակայությունն ու բացասական սոցիալական փոխգործակցությունն ավելի վտանգավոր են մարդկանց հոգեկան առողջության համար, քան նրանց սեռական նախապատվությունները։

Այդուհանդերձ, գիտնականները ընդունել են, որ ԼԳՏԲ ներկայացուցիչները հաճախ են տառապում դեպրեսիաներից ու ունեն ֆոնային անհիմն վախեր ու տագնապներ։ Այդ վիճակագրությունը փորձի հեղինակները բացատրում են նրանով, որ հասարակությունը դեռ բացասաբար է տրամադրված նույնասեռականների հանդեպ։

 



© NEWS.am Medicine