«Նաիրի» բուժկենտրոնում կիրառվում է լյարդի հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդ

18:45   11 փետրվարի, 2017

«Նաիրի» բուժկենտրոնում կիրառվում է ցիրոզի հայտնաբերման ու լյարդի ֆիբրոզի աստիճանի որոշման նոր ոչ ինվազիվ մեթոդ՝ ֆիբրոսկանավարում, որը լյարդի բիոպսիայի այլընտրանքն է։

Լյարդի ֆիբրոզը լյարդի հիվանդության զարգացման բարձր հավաստիություն ունեցող ցուցիչ է ու հիվանդության ոչ բարենպաստ ելքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը։ Դրա համար էլ ֆիբրոզի աստիճանի որոշումը կանխատեսական նշանակություն ունի ու օգտագործվում է բուժման առավել արդյունավետ սխեմա կազմելու համար։

Հետազոտությունը ցուցված է լյարդի բոլոր քրոնիկ հիվանդությունների, В եւ С վիրուսային հեպատիտների, լյարդի ալկոհոլային ախտահարման, ճարպային հեպատոզի, աուտոիմունային հեպատիտների դեպքում։

ECHOSENS FIBROSCAN 502 ապարատի օգնությամբ կատարվող հետազոտության մեթոդը ոչ ինվազիվ է, անցավ, չի պահանջում լրացուցիչ պատրաստվածություն, տեւում է 10-15 րոպե։

Էլաստոմետրիայի տվյալներով լյարդի վիճակի գնահատումը պետք է իրականացվի թերապիայի կուրսից առաջ ու հետո։ Լյարդի ախտահարման բարձր աստիճանի (F3-4) դեպքում ֆիբրոզի ցուցանիշների նվազում նկատվում է մի քանի տարվա ընթացքում, դրա համար էլ թերապիայի կուրսից հետո անհրաժեշտ է մշտական հսկողություն։



© NEWS.am Medicine