«Նաիրի» ԲԿ–ում նոր սարքավորումը հնարավորություն կտա վաղ ախտորոշել ներքին օրգանների հիվանդությունները

20:45   12 փետրվարի, 2017

«Նաիրի» ԲԿ–ում ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը Siemens Acuson Antares Premium Edition նոր բարձր տեխնոլոգիական սարքավորում ունի, որը նախատեսված է որովայնի խոռոչի, փոքր կոնքի, ամորձիների, վահանաձեւ գեղձի եւ փափուկ հյուսվածքների տարբեր հետազոտությունների համար։

Սարքը բազմաթիվ տեխնոլոգիաներ ունի, որոնք ապահովում են պատկերի օպտիմիզացիան՝ ավտոմատ կարգավորիչներ, բազմահաճախականությամբ պատկերներ, պատկերի կայունացում եւ այլն։

Սարքավորման մեջ բազմաթիվ նորարարական տարբերակների առկայությունը թույլ է տալիս գտնել ամենափոքր գոյացություններն ու օրգանների հյուսվածքում փոփոխությունները, որոնք չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության այլ համակարգերով։

Սարքի միջոցով հնարավոր է հայտնաբերել պարենքիմատոզ օրգաններում ամենափոքր անոթները եւ նորագոյացությունները։ Դա նպաստում է վաղ փուլում հիվանդությունները հայտնաբերելուն՝ ապահովելով դրանց բուժման արդյունավետությունը։

 



© NEWS.am Medicine