Ցերեկային քունը զարգացնում է երեխաների խոսակցական ունակությունը

15:29   14 փետրվարի, 2017

Այն երեխաների մոտ, որոնց օրվա ռեժիմում ցերեկային քուն է ներառված, լեզվական ունակություններն ավելի արագ են զարգանում, քան ցերեկային քնից հրաժարվող նրանց հասակակիցների: Այս մասին հայտնել են Արիզոնայի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը 3 տարեկան 39 երեխա է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել. առաջին խմբի մասնակիցները կանոնավոր ցերեկային քուն են ունեցել, մյուսները՝ ոչ: Գիտափորձի ընթացքում բոլոր երեխաները նոր բայեր են սովորել:

Պարզվել է, որ այն երեխաները, որոնք սովորելուց հետո կարճ ժամանակ քնելու հնարավորություն են ունեցել, սովորածն ավելի լավ են հիշել, քան նրանք, ովքեր սովորելուց հետո դեռեւս 5 ժամ չեն քնել: Մասնագետները ենթադրում են, որ քունը հանգեցնում է հիշողության կոնսոլիդացման:

Ըստ գիտնականների՝ նախադպրոցական տարիքի երեխաներն օրական 10-12 ժամ պետք է քնեն, ընդ որում՝ երեխայի համար շատ օգտակար է ոչ միայն գիշերային, այլեւ ցերեկային քունը: Քնի պակասը հանգեցնում է բացասական հետեւանքների, հատկապես՝ մտավոր ունակությունների առումով:



© NEWS.am Medicine