Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է

10:48   15 փետրվարի, 2017

Բազմաթիվ երկրներում փետրվարի 15-ին նշում են Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day): Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել:

Այս օրը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում, Մանկական ուռուցքաբանական միջազգային ընկերակցության հովանու ներքո:

Մանկական քաղցկեղի խնդրի արդիականությունը, ցավոք, աճում է ամբողջ աշխարհում: Ամեն տարի աշխարհում շուրջ 200 հազար երեխաներ հիվանդանում են քաղցկեղով, եւ նրանց շուրջ կեսը մահանում է:

Հայաստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015 թվականին ուռուցքային հիվանդություններով 917 երեխա է արձանագրվել (2016-ի տվյալները դեռեւս չկան): Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին այս ցուցանիշը 408 էր, 2005-ին՝ 364, 2010-ին՝ 624: Սա մատնանշում է, որ քաղցկեղով մանկական հիվանդացածությունը երկրում տարեցտարի ավելանում է:

Այդ մասին են վկայում նաեւ նոր դեպքերի մասին տվյալները. եթե 2000 թվականին Հայաստանում երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների 172 նոր դեպք է գրանցվել, 2010-ին՝ արդեն 268, իսկ 2015 թվականին՝ 341 նոր դեպք:



© NEWS.am Medicine