Ինչպե՞ս նիհարել նստած աշխատանքի դեպքում

10:42   16 փետրվարի, 2017

Նույնիսկ նստած եւ քիչ շարժունակ աշխատանքի դեպքում կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նման պնդմամբ է հանդես եկել դիետոլոգ Ռեբեկա Սքրիթչֆիլդը (ԱՄՆ):

Prevention-ին տված հարցազրույցում նա նիհարել ցանկացողներին խորհուրդ է տվել վերանայել իրենց սննդակարգը եւ հետեւել մի քանի պարզ կանոնների.

1. Օրվա ընթացքում ցանկալի է սնվել օգտակար մթերքներով. թխվածքաբլիթի եւ այլ քաղցրավենիքի փոխարեն կարելի է միրգ, ընկուզեղեն, կաթնաշոռմ թարմ բանջարեղեն ուտել:

2. Հարկավոր է ավելի շատ ջուր խմել: Այս խորհուրդը շատերն են լսել, բայց սովորաբար անտեսում են:

«Ձեզ վարժեցրեք շատ հեղուկ խմել. աշխատասեղանին մի շիշ ջուր դրեք, այն հիշեցում կլինի»,- ասել է մասնագետը:

3. Նստած աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում կանոնավորապես ընդմիջումներ անել՝ մեկ, ծայրահեղ դեպքում՝ երկու ժամը մեկ: Ամեն անգամ շարժվեք, կարող եք նաեւ ջուր կամ թեյ խմել:

«Կարեւոր է հիշել, որ անդադար նստած դիրքը վնաս է առողջության համար, իսկ նման ընդմիջումները թույլ կտան թուլանալ, նվազեցնել նստած աշխատանքի բացասական ազդեցությունը, այրել լրացուցիչ կալորիաները»,- մեկնաբանել է մասնագետը:

4. Դիետոլոգի հավաստմամբ՝ օրական 30 րոպե տեւողությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար է կազմվածքը պահպանելու համար: Կարելի է վարժություններ անել սերիալ կամ հեռուստաշոու դիտելիս, ավելի քիչ օգտվել տրանսպորտից եւ հաճախ քայլել: Լավ որոշում կլինի վերելակից հրաժարվելը:



© NEWS.am Medicine