В խմբի վիտամիններն օգնում են շիզոֆրենիայի դեմ պայքարում

22:44   16 փետրվարի, 2017

В խմբի վիտամիններն օգնում են շիզոֆրենիան հաղթահարելուն, հայտնում են Մանչեսթերի համալսարանի մասնագետները: Նրանք այսպիսի եզրակացության են եկել՝ վերլուծելով մի շարք հետազոտություններ՝ նվիրված շիզոֆրենիայի բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում:

Մասնագետները դիտարկել են 18 հետազոտություն, որոնց ընդհանուր առմամբ 832 հիվանդ է մասնակցել, որոնք շիզոֆրենիայի դեմ դեղեր են ստացել: Պարզվել է, որ հոգեմետ դեղերից եւ հակադեպրեսանտներից բացի, շիզոֆրենիայի ախտանշանները նվազեցնելուն օգնում են նաեւ մեծ չափաքանակներով В խմբի վիտամինները: Դրանք պետք է ընդունել որպես մյուս  դեղամիջոցների լրացում:

Նախկինում հետազոտողների նույն խումբը պարզել է, որ սնվելու շտկումներն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ մյուս խանգարումները: Նրանք պատրաստվում են խորացնել հետազոտություններն այն ուղղությամբ, թե սնուցող նյութերն ինչպես են ազդում հոգեկան առողջության վրա:

 



© NEWS.am Medicine