«Առողջապահություն եւ Դեղագործություն»16-րդ ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 24-ից 26-ը

20:01   16 փետրվարի, 2017

«Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի  փետրվարի 24-ից 26-ը Երեւանում «Երեւան Էքսպո» ցուցասրահում (Հ.Հակոբյան 3, Մերգելյանի անվ. ինստիտուտի տարածք):

«Առողջապահություն եւ դեղագործություն  EXPO  2017»  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը։ «Առողջապահություն եւ դեղագործություն  EXPO 2017» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը եւ խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ։

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ։ Վերը  նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը,  ակտիվ զարգացմանը եւ բոլոր մասնակիցների միջեւ կապերի  ամրապնդմանն ու լայնացմանը։

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 80-ից ավել մասնակիցներ, որոնց զգալի մասը արտասահմանյան ընկերութուններն են։ Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության եւ զարգացման միջազգային տեմպերից։

     



© NEWS.am Medicine